Կար-չկար մի կատու կար։ Նա ապրում էր մեծ ու շքեղ տանը։ Տունը երկհարկանի էր, պատուհանները՝ լայն ու փայլուն, սանդուղքը՝ գեղեցիկ ոլորապտույտ։ Բակում ծաղիկներ էին աճում, իսկ ներսում ամեն ինչ մաքուր ու կոկիկ էր։ Կատուն շատ էր սիրում իր տունը և հպարտությամբ ցույց էր տալիս բոլորին։
Մի օր նա մեծ խնջույք կազմակերպեց։ Տանը լույսերը վառվեցին, սեղանը լցվեց համեղ ուտեստներով։ Եկել էին Այծը, Խոզը, Աքաղաղը, Հավը և ուրիշ կենդանիներ։ Նրանք ներս մտան, հիացան տան գեղեցկությամբ և գովեցին Կատվին։
— Ի՜նչ գեղեցիկ տուն ունես,— ասաց Այծը։ — Ի՜նչ ճոխություն,— զարմացավ Խոզը։
Կատուն ժպտում էր, կարևոր քայլերով շրջում սենյակներում և ուրախանում, որ բոլորը հիանում էին իրենով։
Հանկարծ դուռը թակեցին։ Դրսում կանգնած էին երկու փոքրիկ որբուկներ։ Նրանք սառած էին ու քաղցած։
— Մորաքույր Կատու,— խնդրեցին նրանք,— մեզ ներս թող, դրսում շատ ցուրտ է։
Կատուն նայեց նրանց և ամաչեց հյուրերի առաջ։ Նա չուզեց ընդունել աղքատ ձագերին և վռնդեց նրանց։
Փոքրիկները տխուր հեռացան։
Խնջույքը շարունակվեց մինչև ուշ գիշեր։ Հանկարծ խոհանոցից ծուխ բարձրացավ։ Մի կայծ ընկավ վարագույրի վրա, և կրակը սկսեց տարածվել։ Հյուրերը վախեցան և շտապ դուրս փախան։ Կրակը մեծացավ, և շքեղ տունը ամբողջությամբ այրվեց։
Առավոտյան Կատուն կանգնած էր մոխրի առաջ։ Նա այլևս տուն չուներ։
Նա հիշեց երեկվա խնջույքը և որոշեց օգնություն խնդրել այն կենդանիներից, որոնք այնքան էին հիացել իր տանը։ Սկզբում գնաց Այծի տուն։ Թակեց դուռը, բայց Այծը կիսաբաց արեց այն ու ասաց, թե իր տունը նեղ է, տեղ չունի հյուր ընդունելու։
Կատուն հուսահատ քայլերով գնաց Խոզի մոտ։ Խոզը պատուհանից նայեց և շտապ արդարացավ, թե զբաղված է և չի կարող օգնել։ Աքաղաղն էլ իր հերթին պատճառ բերեց, թե գիշերը անհանգիստ կլինի։ Այդպես բոլոր երեկվա հյուրերը հերթով փակեցին իրենց դռները Կատվի առաջ։
Տխուր ու հոգնած Կատուն կանգ առավ ճանապարհի եզրին։ Նա այլևս չգիտեր, թե ուր գնալ։ Հանկարծ հիշեց փոքրիկ ձագերին, որոնց ժամանակին վռնդել էր։ Ամաչելով, բայց հույսով, նա գնաց նրանց փոքրիկ տնակը։
Ձագերը տեսան Կատվին և առանց վարանելու բացեցին դուռը։ — Մորաքույր Կատու, ներս արի,— ասացին նրանք։
Տունը փոքր էր, կահույքը՝ համեստ, բայց ներսում տաքություն ու խաղաղություն կար։ Կատուն նստեց օջախի մոտ, ձեռքերը տաքացրեց և երկար ժամանակ լուռ մնաց։ Նա հասկացավ, որ իսկական ջերմությունը շքեղությունից չէ, այլ բարի սրտից։
Նա ներողություն խնդրեց ձագերից և շնորհակալություն հայտնեց նրանց։ Այդ օրվանից նրանք միասին ապրեցին, աշխատեցին ու օգնեցին միմյանց։ Քիչ-քիչ նրանք նոր տուն կառուցեցին։ Այն մեծ չէր, բայց ամուր էր և լի սիրով։
Բարև ձեզ, ես կպատմեմ ոնց ես գնացել եմ այսօր կատվի տուն ներկայացում նայելու: Առաջինը մենք ավտոբուսով եկանք թատրոն և մի, քանի րոպե սպասեցինք, հետո ներկայացումը սկսեց ինձ շատ էր դուր եկել ներկայացումը: Իմ համար ամենածիծաղալու մասը այն էր, երբ խոզը սկսեց սեղանի վրա նստել: Իսկ հետո ներկայացումը շատ հետաքրքիր էր, ես խորհուրդ եմ տալիս նայել կատվի տոն ներկայացումը:
Գրքի տոնի առիթով միայն չորս սովորող էր գիրք բերել։ Նրանցից ամեն մեկը դասարան էր բերել 12 գիրք։ Ինը գիրք էլ բերել էր դասվարը։ Քանի՞ գիրք էին հավաքել դասարանում:
Lուծում 1) 4×12=48 2) 48+9=57 Պատ. 57
2. Դպրոցի միջանցքում մեկ շարքով 28 դիմակ էր դրված։ Եկան առաջին դասարանցիները և վերցրին ամեն երրորդ դիմակը։ Հետո եկան երկրորդ դասարանցիները և մնացած դիմակներից վերցրին ամեն երրորդ դիմակը։ Նրանցից հետո եկան երրորդ դասարանցիները և վերցրին մնացածից ամեն երրորդ դիմակը։ Դրանից հետո քանի՞ դիմակ մնաց շարքում։
Lուծում 1) 28-9-6-4=9 Պատ 9
3. Մարմնամարզության պարապմունքին 48 սովորող կանգնած էր չորս շարքով։ Մարզասրահ մտան էլի երեք աղջիկ և կանգնեցին առաջին շարքում։ Հետո եկան երեք տղա և կանգնեցին չորրորդ շարքում։ Քանի՞ սովորող եղավ մարզասրահում։
Lուծում 1) 48+3+3=54 Պատ. 54
4. Կարինեի ծննդյան օրը մարտի 28-ին է։ Անահիտի ծննդյան օրը մեկ շաբաթ հետո է։ Ե՞րբ է Անահիտի ծննդյան օրը։
Պատ ապրիլի 4
5. Տուփերից ամեն մեկում տեղավորվում է 5 խաղալիք։ Ամենաքիչը քանի՞ տուփ է հարկավոր 20 խաղալիք տեղավորելու համար։
Lուծում 1) 20:5=4 Պատ 4
6. Հայկը քայլում էր հոր ձեռքը բռնած։ Երբ հայրը անում էր երեք քայլ, Հայկը անում էր հինգ քայլ։ Դպրոցի դռնից մինչև ցայտաղբյուր հասնելու համար հայրը կատարեց 15 քայլ։ Քանի քայլ կատարեց Հայկը։
Lուծում 1) 15:3=5 Պատ 5
7.Առաջին դասարանում կա 20 սովորող։ Նախաճաշին առաջին դասարանցիներին խնձորներ տվեցին։ Երեք սովորողներից ամեն մեկը կերավ երեք խնձոր։ Երկու սովորողներից էլ ամեն մեկը կերավ երկու խնձոր։ Մնացածից ամեն մեկը կերավ մեկ խնձոր։ Քանի՞ խնձոր կերան բոլոր առաջին դասարանցիները միասին։
Меня зовут Алиса. Мне 8 лет. Я учусь в школе, в третьем классе. У меня большая семья. У меня есть папа, мама, брат, сестра, бабушка, дедушка. Моего папу зовут Артур, маму — Лена. Мои родители работают. Это мои дедушка и бабушка. У дедушки большие уши, а у бабушки большие глаза. Они не работают. Это мой младший брат. Его зовут Глеб. Ему 2 года. Он похож на дедушку. Мою сестру зовут Диана. Она умная и весёлая. Ей 5 лет. Она очень любит играть. Я очень люблю свою семью!
Вопросы и задания
Как зовут девочку?
Девочку зовут Алиса.
В каком классе учится девочка?
Девочка учется в третьем классе.
Напиши о своей семье.
Меня зовут Софи. Мне 8 лет. Я учусь в школе. У меня маленкая семя. У меня есть мама, папа и сестра. Мою маму зовут Анна, папу-Геворг. Мои родители работают. Ето моя сестра поимини Мари, ей тоже 8 лет. Я очен люблю свою семью.
Լինում է չի լինում, մի ծիծեռնակ է լինում, անունը Օլիվեր: Օլիվերը երազում էր գարուն բերել բոլորի պես: Եվ մի օր սկսվում է ցրտել և ծիծեռնակները պատրաստվում են թռչել տաք երկրներ, և Օլիվերը առաջին անգամ էր թռչում և այդ ժամանակ նրա հայրիկը եկավ և ասաց.
– Օլիվեր հետ գնա տուն դու մնում ես մայրիկի հետ:
Օլիվերը պատասխանես.
-Հայրիկ ախր դա իմ երազանքն է.
Հայրիկը ասաց.
-Օլիվեր իմ հայրիկը թռչել էր բայց հետո նա չեկավ և մյուս ծիծեռնակները:
Օլիվերը բայց չլսեց հայրիկին և թռավ: Անցավ շատ տառի և առաջին անգամ Օլիվերը մարդկանց զգուշացրեց, որ գարուն է գալիս. նրա հայրիկը բայց արդեն այնտեղ չէր նա թռել էր ամենացուրտ տեղը, բայց հետո նա էլ եկավ: Եվ սրանից հետո Օլիվերը միշտ նրա երազանքները կատարել է: