0

«Ի՞նչ կլիներ, որ Զատկի ձուն խոսեր»

Մի քաղաքում ապրում էր կարմիր ձու անունը Սոֆի: Եվ մի օր Սոֆին արտնացավ և ասաց.

-Այսօր ինձ էլի ներկելու են ջան:

Եվ հետո նա գնաց բակ բոլորին տեսնելու և տեսավ սպիտակ ձվին և ասաց.

-Սպիտակ ձու գիտես այսօր Զատիկն է, նրանք ինձ նկարելու են որոհվետև այսօր Հիսուս Քրիստոսի տոն է, նաև ես լինելու եմ ավելի կարմիր: Սպիտակ ձուն պատասխանեց.

-Երանի քեզ Սոֆի, բա կարող ես ասես ինձ էլ գունավորեն.

-Իհարկե. ասաց Սոֆին:

Մյուս օրը արդեն բակում քայլում էին երկու կարմիր ձու: Եվ այդպես նրանք միասին ամբողջ կյանքում կարմիր էին և Քրիստոսին էին սիրում:

0

Տեղեկություն Զատկի տոնի մասին

  1. Զատիկը կամ Սուրբ Հարության տոնը քրիստոնեական ամենակարևոր տոներից է, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հարությունը։
  2. Կարմիր ներկված ձուն խորհրդանշում է Քրիստոսի արյունը, որը հեղվեց մարդկության փրկության համար։ Կարմիր ձուն նաև նոր կյանք է խորհրդանշում։
  3. Հայերը տոնը նշում են մեծ շուքով և ուրախությամբ։
  4. Քրիստոսի հարության հիշատակն է, որին նախորդում է 7 շաբաթ տևող Մեծ Պասը։
  5. Ավանդական սեղանին լինում են ձուկ (Քրիստոսի խորհրդանիշ), չամիչով փլավ (բրինձը՝ մարդկություն, չամիչը՝ հավատացյալներ), ածիկ և գինի։
  6. ։ Տոնը շարժական է և նշվում է մարտի 21-ից ապրիլի 25-ը ընկած ժամանակահատվածում՝ գարնանային գիշերահավասարին հաջորդող լիալուսնի առաջին կիրակի օրը։ 
  7. Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։
  8. Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։
  9. Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։
0

Բոլոր հրաշալի սխալները

Վիլյամ Սարոյան

(հատված)

Յուլիսիս Մաքոլին և աշխարհում նրա լավագույն ընկերը՝ Լայոնել Քեբոտը՝ Մեծն Լայոնելը, մտան Մաքոլիների խոհանոցը։ Բոլորովին չպետք է կասկածել այս բարեկամության վրա, թեև Լայոնելը ամբողջ վեց տարով Յուլիսիսից մեծ է։ Նրանք միասին էին ման գալիս և միշտ իրար հետ էին լինում, ինչպես անում են լավագbույն բարեկամները՝ այսինքն հանգիստ ու անհոգ, առանց նույնիսկ իրար հետ խոսելու կարիք զգալու։

– Միսիս Մաքոլի,- ասաց Լայոնելը,- ես եկա հարցնելու՝ կարո՞ղ է Յուլիսիսը ինձ հետ հանրային գրադարան գալ։ Քրոջս՝ Լիլիանի գիրքը պետք է փոխեմ։

– Շատ լավ, Լայոնել,- ասաց միսիս Մաքոլին,- բայց ինչո՞ւ դու մյուսների հետ չես, ինչո՞ւ Օգիի, Ալֆի, Շեկի և մյուս տղաների հետ չես խաղում

– Նրանք,- սկսեց Լայոնելը և հանկարծ կանգ առավ շփոթվաիսը միակն է, որ չի լքում ինձ։ Իմ միակ խաղընկերը նա է։ Բայց մի օր նրանք պիտի զղջան։ Կգա ժամանակ, երբ նրանք ինձ մոտ կգան, որ օգնեմ իրենց, այո, միսիս Մաքոլի, ես անպայման պիտի օգնեմ նրանց, և այդ ժամանակ նրանք պիտի զղջան, որ միշտ վռնդել են ինձ։ Մի քիչ ջուր կտա՞ք։

– Խնդրեմ, Լայոնել,- ասաց միսիս Մաքոլին և տղային մի բաժակ ջուր տվեց, որը նա ագահորեն խմեց։ Խմելիս նա այնպիսի ձայն էր հանում, ինչպես բոլոր երեխաները, երբ նրանց համար ջուրը դեռևս աշխարհի ամենալավ խմիչքն է։

Լայոնելը դարձավ ընկերոջը։

– Դու ջուր չե՞ս ուզում, Յուլիսիս,- հարցրեց նա։

Յուլիսիսը գլխով արեց, և միսիս Մաքոլին մի բաժակ էլ նրան տվեց։ Երբ նա խմեց ջուրը, Լայոնելն ասաց.

– Այժմ կարո՞ղ ենք հանրային գրադարան գնալ, միսիս Մաքոլի։

Երկու ընկերները տնից դուրս եկան։

Continue reading
0

Անտառների նշանակություն մեր կյանքում

  1. Անտառը բնության բաղադրիչ մասերից է։
  2. Երկրի անտառների ընդհանուր մակերեսը կազմում է 38 միլիոն կմ։
  3. Ամբողջ աշխարհի անտառների կեսը զբաղեցնում են արևադարձային անտառները։
  4. Միատեսակ ծառերից, օրինակ՝ կաղնուց, կազմված անտառները կոչվում են մաքուր անտառներ:
  5. Անտառները մեր մոլորակի թոքերն են, եթե չլինեին անտառները, Երկրի վրա կյանք չէր լինի:
  6. Առանց անտառների Երկիրը կլիներ անշունչ մի գնդակ՝ անտանելի մթնոլորտով կամ ընդհանրապես առանց դրա:
  7. Անտառները մեծ դեր ունեն առողջապահության ոլորտում:
  8. Անտառը ոչ միայն հագեցնում է մեր թոքերը թթվածնով, այլև բուժում և էներգիա է տալիս։
  9. Անտառը առատաձեռնորեն օժտում է մեզ հատապտուղներով, ընկույզով, բուժիչ խոտաբույսերով և սնկով: 
  10. Ցամաքային կենդանիների բոլոր տեսակների զգալի մասը ապրում է անտառներում։ 
0

Homework

  1. Carmen isn’t eating a banana.
  2. Angelo isn’t talking to Fablo.
  3. You aren’t listening to the radio.
  4. They aren’t playing tennis.
  5. It isn’t running fast.
  6. I ‘m not going to school.
  1. Ivan and Katya aren’t dancing. They are watching tv.
  2. Billy isn’t making a sandcastle. Billy is swimming.
  3. Paolo isn’t driving a motorbike. Paolo is driving a car.
  4. Susan and Miriam aren’t listening to music. They are playing tennis.
  5. Joshua isn’t painting a picture. He is redding a book.
  1. No she isn’t.
  2. Yes he is.
  3. Yes she is.
  4. No they aren’t.
0

Ձնծաղիկ

Ըստ՝ Հանս Քրիստիան Անդերսենի

Ձմեռ էր։ Սառն էր օդը, և ուժեղ քամի էր փչում։ Հողի ու ձյան տակ, պարուրված իր սոխարմատի մեջ, ծվարել էր մի ծաղիկ։ Այստեղ տաք էր։

Մի օր էլ անձրև եկավ։ Ջուրը ձյան ծածկոցի միջով անցավ հողի մեջ ու հասավ ծաղկին։ Շուտով ձյան միջով եկավ նաև արևի մի շող։

–           Նե՛րս եկ,- ասաց ծաղիկը։

–           Չեմ կարող,- ասաց արևի շողը,- ես դեռ ուժ չունեմ։ Ամառը կգա, և ես կզորեղանամ։

–           Ե՞րբ է գալու ամառը,- հարցրեց ծաղիկը և կրկնում էր իր հարցն ամեն անգամ, երբ արևի մի նոր շող իրեն էր հասնում։

Բայց ձյունը դեռ շատ բարձր էր կանգնած երկրի վրա, իսկ ջրերը դեռ ծածկված էին սառույցով։

–           Ի՜նչ երկար է տևում, ի՜նչ տաղտկալի է սպասումը,- մտածում էր ծաղիկը,- ես արդեն ուզում եմ արևին «բարի լույս» ասել։

Վերջապես եկան արևի զորեղ շողերը։

–           Դո՛ւրս եկ, ծաղիկ, բարի՛ գալուստ,- երգում էր ամեն մի շող, և ծաղիկը սկսեց աճել ու ձյան միջով դուրս եկավ լույս աշխարհ։ Նրա գլխիկը ձյան պես սպիտակ էր՝ կանաչ գծիկներով զարդարված։

–           Հրաշալի՜ ծաղիկ,- երգում էին շողերը,- դու առաջինն ես, դու պետք է գարուն բերես դաշտ ու անտառին, սիրելի՛ ծաղիկ, մի սիրուն գարուն։ Ձյունը կհալվի, և ամենուրեք կանաչ կլինի։

Ու կանգնեց ծաղիկը՝ կանաչ գծիկներով իր սպիտակ զգեստը հագին, քնքուշ ու դալուկ, բայց զորեղ իր պատանեկան գեղեցկությամբ։

Նա ամառ էր երազում։ Բայց դեռ հեռու էր ամառը։ Արևը հաճախ չէր շողում, սառը քամիները էին փչում։

–           Դու վաղ ես եկել,- շշնջում էին քամին ու անձրևը,- քո ժամանակը դեռ չի եկել։

Սառնամանիք էր։ Արևի ոչ մի շող չկար։ Բայց ծաղիկն ավելի ուժեղ էր, քան ինքը նույնիսկ կարծում էր։ Նա հավատում էր ամռան գալուն։ Ամառը պետք է գար։ Ձնծաղիկն իր գեղեցիկ զգեստով կանգնել էր սպիտակ ձյան մեջ ու սպասում էր նրան։

Երկնքից ձյան փաթիլներ էին իջնում, ու սառը քամիներ փչում։

–           Դու կկոտրվես,- ասում էին նրանք։

Մի բարի օր էլ պարտեզ եկան մանուկները։ Նրանք տեսան ծաղիկն ու գոչեցին․

–           Այստեղ մի ձնծաղիկ է բուսնել։ Ինչ լա՜վն է առաջին ծաղիկը։

Այս խոսքերը շատ դուր եկան ծաղկին։ Նրանք կարծես արևի ջերմ շողեր լինեին։ Մի փոքրիկ մանկական ձեռք շոյեց նրան, ու կարմիր մանկական շուրթերը համբուրեցին ձնծաղկին։ Շուտով արդեն նա կանգնած էր ջրի մեջ՝ մի տաք սենյակում։ Մանկական սիրուն աչիկները հիացած նրան էին նայում։

Եվ ձնծաղիկը մտածեց․ «Ամառը եկավ»։

Հարցեր և առաջադրանքներ

1.        Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Ծվարած- պատսպարված

2․ Ինչպիսին էր ձնծաղիկը։

 Ձնծաղիկը բարի և ուրախ էր:

3․ Գունավորի՛ր այն հատվածը, ինչու ձնծաղկին թվաց, թե ամառը եկավ։

4․ Գարնան որ ամիսն է նկարագրում ստեղծագործության մեջ, ինչո՞ւ։

Մարտ, քանի որ նա առաջին ամիսն է: