Month: September 2025

ԿԱՔԱՎ

Տեղեկատվական նյութ

Կաքավը գեղեցիկ, աղավնուց խոշոր թռչուն է: Նրա ոտքերը, կտուցն ու կոպերը կարմիր են, մարմինը՝ մոխրագույն: Հոնքերի շուրջը սև գիծ կա, որը հասնում է մինչև ականջները: Կաքավի քաշը 350 – 800 գրամ է: Կաքավները չվող թռչուններ են, ուշ աշնանը ոչ մեծ երամներով չվում են տաք երկրներ:

Կաքավի շատ տեսակներ կան: Հայաստանում բնակվում են քարակաքավն ու մոխրագույն կաքավը:

Քարակաքավն ապրում է ժայռոտ, քարքարոտ վայրերում: Մյուս կաքավներն իրենց բները սովորաբար հյուսում են գետնին, քարերի մեջ, թփերի տակ, լավ ծածկում են, քողարկում:

Մայիս-հունիս ամիսներին մայր (էգ) կաքավը 10 -25  ձու է ածում, թուխս նստում: 23 – 25  օր հետո ձվից դուրս են գալիս նուրբ, շատ փոքրիկ ձագեր, որոնք 1- 2 օր հետո արդեն ոտքի են կանգնում: Շուտով այդ ձագերը  ինքնուրույն են ապրում:

Կաքավները շատ չեն թռչում, կյանքի մեծ մասն անցկացնում են արտերում ու դաշտերում: Գեղեցիկ, հպարտ քայլվածք ունեն: Հայաստանում կաքավի անունով նույնիսկ տեղանուններ կան՝ Կաքավասար, Կաքավաձոր, Կաքավաբերդ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր: հոնգ-ունքեր, երամ- թռչուների

Գրի՛ր 3–4 նախադասություն, թե ինչու է կաքավը հետաքրքիր թռչուն և հրապարակի՛ր բլոգումդ։ Որոհետև կաքավները շատ գեղեցիկ են և շատ սիրուն երգում են: Նրանք շատ սիրուն են թռչում, նրանց տոտիկները կարմիր են:

Դեպի Ծաղկեվանք

Բարև ձեզ:Այսօր ես ձեզ կպատմեմ Ծաղկեվանքի մասին: Իմ դասարանը գնացել էր, բայց ես չէի գնացել: Դրա համար ես կպատմեմ Արաի լեռան մասին:Արաի լեռանը, եթե մի քիչ լավ նայես , կտեսնես որ սարը նման է պառկած մարդու:Սուր գագաթը նրա քիթն է: Այդ մարդը Արա Գեղեցիկն է: Հիմա ես ձեզ կպատմեմ Արա գեղեցիկի մասին :Մի տանը ապրում էր մի թագավոր, նա ուներ փոքրիկ տղա : Նրա անունը Արա էր: Նա շատ – շատ գեղեցիկ էր, դրա համար նրան ասում էին Արա Գեղեցիկ:

ЛЕТО

Летом светит солнце.

Небо голубое.

В саду зеленые деревья.

Дети купаются в реке.

Мы едим сладкое мороженое.

Лето веселое и теплое.

1.Найди б тексте слова:солнце, деревья, дети мороженое.

Կաքավիկ

Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում: Նախանձից նրանց ձայնն ավելի էր խռպոտվում:

Մի օր հավաքվեցին ու գնացին Արծվի մոտ գանգատ.
– Թագավորն ապրա՛ծ կենա, էդ Կաքավը անգործ-անբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում, որ քո հրամանները լսենք:
Արծիվն էլ երգի հետ գլուխ չուներ և հրամայեց.

– Կաքավին ասեք՝ թող էլ չերգի:

Կաքավը լռեց:

Արտերը սպասեցին, սպասեցին Կաքավի երգին, բայց Կաքավն էլ չէր երգում: Արտերը կարոտեցին Կաքավի երգին ու խնդիրքի գնացին Արծիվ թագավորին.

– Թագավորն ապրա՛ծ կենա,կարմրակտուց, կարմրատոտիկ Կաքավը կա, բայց նրա երգն էլ չկա.մեր հասկերը չեն քաղցրանա:

Արծիվն ասաց՝ թող երգի՛:

Բայց Կաքավն արդեն մոռացել էր իր երգի խոսքերը, միայն մեկ բառ էր հիշում.

– Կըղա՜, կըղա՜:

Մի երկու բառ էլ արտերն էին հիշում.

– Կաղ-կըղա՜, շաղ-կըղա:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Փորձի՛ր բացատրել այս արտահայտությունները (դարձվածքները).

ականջ չունենալ – չլսել
գանգատ գնալ –

երգի հետ գլուխ չունենալ –
խնդիրքի գնալ – _

  • Ինչո՞ւ մյուս թռչունները չէին սիրում կաքավին: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:
  • Ի՞նչ ասացին թռչունները արծվին: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:
  • Նկարագրի՛ր այս պատմության կաքավին:Կաքավիկը սիրունա, և գեղեցիկ երգումա:
  • Քո կարծիքով ինչի՞ մասին էր երգում կաքավը:
  • Ի՞նչ կլինի, եթե ոչ մի թռչուն չերգի:ոչմեկ չեր լսի
  • Նամակ գրի՛ր արծիվ արքային:
  • Ի՞նչ խորհուրդ կտաս մյուս թռչուններին:

ԱՎԱՆԴԱՊԱՏՈՒՄՆԵՐ ԱՐԱ ԼԵՌԱՆ և ԾԱՂԿԵՎԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Արայի լեռ


Ըստ ավանդության, լեռը կոչվել է Արա գեղեցիկ արքայի անունով: Ասորեստանի թագուհի` Շամիրամի դեմ ճակատամարտի ժամանակ, Արան իր զորքը դասավորել էր Արա լեռան ստորոտում: Շամիրամը դիրքավորվել էր Հատիսի լանջին: Համաձայն լեգենդի` Արա լեռը դա հենց Արա գեղեցիկի մարմինն է, որը ընկել էր ճակատամարտի ժամանակ: Հեռվից այն իրոք նմանվում է, ձեռքերը կրծքին դրած, պառկած մարդու: Հաճախ զբոսաշրջիկներից կարելի է լսել. «բարձրացանք ձեռքերի ուղղությամբ» կամ «թեքվեցինք դեպի ոտքերը»: «Ձեռքերը» դա լեռան միջնամասն է, իսկ «ոտքերը»` արևելյան մասը. այնտեղ է գտնվում ամենաբարձր կետը: «Քիթ» են անվանում, գագաթի արևմտյան մասում ցցվող` ժայռազանգվածը, որի պաշտոնական անունը Աքլորաքար է (2511 մ):



Լեգենդ
1. Բանավոր ավանդությունների վրա հիմնված բանաստեղծական պատմություն՝ ասք որևէ պատմական կամ մտացածին անձի կամ դեպքի մասին:
2. Մտացածին՝ պատմություն որևէ անձի կամ դեպքի մասին:
3. (փոխաբերական) Հնարովի բան, անիրական՝ մտացածին խոսք՝ զրույց, առասպել:

Ծաղկեվանք
Ըստ մի այլ լեգենդի, Ծաղիկ անունով մի աղջիկ էր ապրում։ Իշխաններից մեկը հավանում է նրան և ուզում է ստիպելով ամուսնանալ։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ և թաքնվում քարայրում։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, ով գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը։
Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին, որպեսզի պատժի: Հանդիպում է հովվին, հովիվը վախենում է նրանից և հայտնում աղջկա տեղը։ Ծաղիկը տեսնելով, որ իշխանը ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ներքև նետում։ Այդ պահին մատնիչ հովիվը իր ոչխարներով քարանում է։ Ծաղկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչվում է Ծաղկեվանք։ Մատուռի կտուրից կաթացող ջուրը համարվում է Ծաղիկ կույսի արցունքները։ Մարդիկ գալիս են և տանում այդ ջրից՝ հավատալով, որ այն կբուժի իրենց  աչքերը։

Մաթեմատիկա 15.09.2025

Սովորողի անուն, ազգանուն Սոֆի Սաղոյան

Դպրոց, դասարան Հյուսիսային դպրոց, 3.1 դասարան

1 Հաշվի՛ր արտահայտության արժեքը

25 – 3 x 5 =10

18 : 6 + 5 = 8

40 : 5 + 25 =33

3 x 7 – 19 =2

36 – 22 6 x 4 =12

36 : (19 – 15) = 9

(25 + 5) :  5 = 6

(18  – 3)  : 3 = 5

5 x  (15 – 7 ) =40

2․ Լրացրո՛ւ պակասող թվերը

արտադրիչ2549731086
արտադրիչ354244523
արտադրյալ62516182812501618
բաժանելի201540162730322712
բաժանարար554433434
քանորդ43104910893

3․ Ներկի՛ր համապատասխան գույնով.

 20
 12
 16
 30
2 x 102 x 23 x 52 x 91 x 203 x 5
4 x 23 x 83 x 42 x64 x 83 x 9
2 x 84 x 33 x 64 x 53 x 103 x 3
2 x 94 x 45 x 42 x 14 x 85 x 6

4 Լուծի՛ր խնդիրը

ա/ Արտակը 14 տարեկան է: Քույրիկը Արտակից 2 անգամ փոքր է: Քանի՞ տարեկան է քույրիկը:

Լուծում

1/14:2=7

Պատ.՝7

բ/ Գայանեն 18 տարեկան է: Լևոնը Գայանեից 3 անգամ փոքր է: Քանի՞ տարեկան է Լևոնը:

Լուծում 18:3=6

1/

Պատ.՝6;

5․ Գտի՛ր տրված թվերի  արտադրյալը, քանորդը:

 արտադրյալըքանորդը
4, 24.2=84:2=2
6, 36.3=186:3=2
10, 210.2=2010:2=5
12, 39.3=2712:3=4
16, 410.4=4016:4=4
20, 420.4=4020:4=5

6․ Ժամը քանի՞սն է

ԱՄԵՆԻՑ ԼԱՎ ՏՈՒՆԸ

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,
Մի գորշ խըրճիթում,
              Մի հին խըրճիթում,
              Գետի եզերքին,
              Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տըղան,
Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գընամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տըներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,
Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
              Էս գորշ խըրճիթից,
              Էս հին խըրճիթից,
              Գետի եզերքին,
              Ծառերի տակին»։

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տըներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ
              Էն գորշ խըրճիթը,
Էն հին խըրճիթը,
              Գետի եզերքին,
              Ծառերի տակին։

«Գըտա՞ր, զավա՛կըս», հարցըրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տըղի վըրա։
«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
              Էս գորշ խըրճիթն է,
              Էս հին խըրճիթն Է,
              Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Իմ ընտանիքի մասին

Իմ ընտանիքում ապրում են քույրիկս, մայրիկս, հայրիկս, շնիկս և ես: Մայրիկիս անունը Աննա է,իսկ հայրիկիս անունը Գևորգ է: Քույրիկիս անունը Մարի է,  իսկ իմ շան անունը Տոնի է: Մայրիկս աշխատում է բանկում, հայրիկս աշխատում է Կարմիր Խաչում:  Շունիկս ունի ուսուցիչ, նա գալիս է և շունիկիս սովորեցնում նստել, պառկել և սովորեցնում Է ինձ չկծել:

Թռչնի մտածմունքը

Թռչունի մտածմունքը

Հովհաննես Թումանյան 

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կլոր էր անվերջ,
Կեղևը` կապույտ։

Նրանից հետո աչքս բաց արի
Մի փոքրիկ բնում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,
Ու մայրս է շինում։

Մի օր էլ, բնից գլուխս հանած,
Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,
Մեր բունը վրեն։

Հիմի թռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
Ամեն տեղ գընում,
Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած,
Էլ չեմ հասկանում։

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր: առատ-հարուստ, անփույտ-անհոգ, կեղև-արտաքին շերտ, հարդ-ցորենի գարու և այլ հացահատիկների ցողունների՝ կալսելով գոյացող մանրուքը, դարման-դեղ:
  2. Ինչի՞ մասին է բանաստեղծությունը: Պատմի՛ր: Բանաստեղծությունը թռչունի մասին էր:
  3. Քո կարծիքով ինչի՞ց է շինված աշխարհը: Պատմի՛ր աշխարհի մասին: Երկիր մոլորակը շատ մեծ է, նրա մեջ շատ-շատ երկրներ կան, նրանց մեջ շատ մարդիկ են ապրում:
  4. Նկարագրի՛ր քո բնակավայրը (թաղը, փողոցը)։ Ֆիզիկայի ավան, որտեղ կան շատ ծառեր, խաղահրապարակներ:
  5. Ինչպիսի՞ն կուզեիր, որ քո բնակավայրը լիներ։ Ես կցանկանայի, որ իմ բնավայրում շատ շներ լինեին:
  6. Թռչունին նամակ գրի՛ր: Չմոռանաս հասցեն գրել։Բարև թռչուն: Եթե դու գաս մեր մոտ, մենք քեզ կպատմենք երկիր մոլորակի մասին:

Կարդա՛ բանաստեղծությունը կամ բերանացի ասա: Տեսանյութ